2019թ «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս» ընկերության բաժնետերերը համաձայնեցին ստեղծել «ԱԳԱՊԵ» հիմնադրամ։

Նախատեսված է, որ «ԱԳԱՊԵ» հիմնադրամը կլինի ինքնուրույն կառավարվող, որի առաքելությունն է աջակցել և նպաստել Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական, մշակութային և սոցիալական նպատակների իրականացմանը՝ բացառապես ի շահ հայ ժողովրդի և ի նպաստ նրա մշակութային ժառանգության ծաղկման ու Հայաստանի բնական միջավայրի մաքրության պահպանման»։ 

«ԱԳԱՊԵ» հիմնադրամը տարեկան կստանա «ԱԳԱՊԵ» ընկերության զուտ շահույթի 5%-ը, այն ժամանակ, երբ Ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը կփոխանցի իր ավելի քան 50% համախառն եկամուտը և կվճարի մնացած եկամուտից ստացվող շահութահարկի 20%-ը։   

«Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս» ընկերության կողմից տեղական համայնքներում իրականացված ներդրումներից և Հայաստանի Հանրապետության բյուջե նախատեսվող զգալի հարկերի վճարումներից բացի «ԱԳԱՊԵ» հիմնադրամն առանձին իր ուշադրությունը կկենտրոնացնի Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, մշակութային և բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու վրա։ Մասնավորապես, «ԱԳԱՊԵ» ընկերության բաժնետերերն ու աշխատակիցները մեծ շահագրգռվածություն են դրսևորում տեսնելու իրենց հոգեհարազատ ոլորտներին աջակցությունը, այդ թվում՝

Սոցիալական նախաձեռնություններ
Օրինակ՝ Հայաստանի թանկագին երեխաների, հատկապես՝ հատուկ կարիք ունեցող երեխաների խնամքին նվիրված համաշխարհային մակարդակի ծրագրերի ստեղծում և կառավարում։
 

Մշակութային նախաձեռնություններ
Մասնավորապես, պատվիրել և կառուցել համաշխարհային մակարդակի հաստատություններ, որոնք կարող են պաշտպանել և ամբողջ աշխարհին ցույց տալ հայ ազգի նշանակալի ավանդը համաշխարհային մշակույթում։
 
Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախաձեռնություններ
Մասնավորապես, բանվորական ընդարձակ կազմի ստեղծում և ֆինանսավորում՝ տասնյակ ինժեներների ներգրավմամբ, որոնք կարող են մաքրել Հայաստանի գյուղական տարածքները՝ հեռացնելով հին սովետական և այլ քանդված արդյունաբերական և շրջակա միջավայրին վնաս հասցնող շինությունները, աղբը և Հայաստանի շրջակա միջավայրն աղտոտող այլ տարրերը՝ միաժամանակ ապահովելով նշված կուտակների և ցրոնների պատշաճ հեռացումն ու այլ նպատակով դրանց օգտագործումը կամ վերացումը՝ ընդունված լավագույն փորձի համաձայն, և ի վերջո ունենալով հեռանկարային նպատակ վերականգնել սկզբնական անխախտ, բնական վիճակը այն նոր դրախտի տարածքների, որ մենք բոլորս ցանկանում ենք կառուցել հայ ազգի համար մնացած այս տարածքում։