Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք.
Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք. (ԱԳԱՊԵ) մասնավոր ընկերություն է, գլխավոր գրասենյակը գտնվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Ընկերության երկարաժամկետ նպատակն է ստեղծել ներդրումային պորտֆիլ` ուղղված Հայաստանի և հարևան երկրներում էնէրգետիկ և այլընտրանքային էներգիայի ոլորտներում ակտիվների ձեռք բերմանը, հետազոտմանը և զարգացմանը:
Ընկերության հիմնական ակտիվները Հայաստանում կոնցեսիոն տարածքներն են, որոնք, ըստ ԱԳԱՊԵ-ի, երկրաբանական և շահագործման տեսանկյունից իդեալական տարածքներից են երկրում։ որոնք հնարավորություն են տալիս կատարել ածխաջրածինների պաշարների հետախուզում աշխարհում մնացած վերջին քիչ հետախուզված մերձափնյա ավազաններից մեկում։ Ընկերությունն օգտվում է փորձառու տեղացի երկրաբանների և սպասարկող անձնակազմի ծառայություններից, որոնք համագործակցում են Կանադայի ավագ ղեկավարների հետ, ինչը ԱԳԱՊԵ-ին արդյունավետ համագործակցության և կապիտալի ներգրավման հնարավորություն է տալիս աշխարհով մեկ։ Կանադան առաջարկում է յուրահատուկ հարթակ այդպիսի նախաձեռնությունների կառուցման ու զարգացման համար և հանդիսանում է չորրորդ խոշոր արժեթղթերի շուկան ըստ շրջանառու կապիտալիզացիայի, համաձայն MSCI-ի (Morgan Stanley's Capital International group) համաշխարհային ցուցիչի։ Կանադան ունի աշխարհում ամենաառողջ բանկային համակարգը, հնարավորությունների իրականացման համաշխարհային ցուցիչով գտնվում է առաջին տասնյակում, և շարունակում է զբաղեցնել աշխարհում առաջին տեղն ըստ հանրորեն վաճառքի դրված նավթ և գազ հետախուզող և զարգացնող ընկերությունների։ Այս բոլոր հատկանիշները նախադրյալներ են ստեղծում ԱԳԱՊԵ -ի հաջողության համար։
Հայաստանի ածխաջրածնի պաշարներն ասում են թե անտեսվել են, չնայած այն փաստին, որ Հայաստանի հարևան երկրներն են` Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուքիան, որոնք միասին վերցված արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ և գտնվում են մի տարածքում, որը համարվում է նավթարդյունաբերության ծննդավայրերից մեկը։ Ներկայումս Հայաստանը գրեթե իր ողջ ածխաջրածնային պաշարները ներմուծում է գազատարի միջոցով Ռուսաստանից ու Իրանից, իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար։
Խորհրդային միության լուծարումից հետո Կասպից Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրությունը առաջացել է հիմնականում այն պատճառով, որ այդ տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի ամենահին և ամենահարուստ նավթ ու գազ արդյունահանող շրջաններից մեկը։ Հայաստանի որդեգրած ներկա քաղաքականության մեջ ասվում է. «արագ գնահատել ու ուսումնասիրել երկրի ածխաջրածնի պաշարները և արդյունաբերական պաշարներ հայտնաբերելու դեպքում ժամանակին կազմակերպել դրանց արդյունավետ շահագործումը»։ Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերպրայզիս Ինկ. ընկերությունը այս ձգտումների ոգով է առաջ մղվում բացահայտելու հնարավոր մեծ պաշարներ Հայաստանում։